Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղից անհետ կորել է չորս մարդ
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղից անհետ կորել է չորս մարդ

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, անհետ կորել է։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հենվելով ոստիկանության վրա։

Ոստիկանության տվյալներով՝ մեքենայում երկու երեխա է եղել, որը ողողվել է թափվող ջրից։ Մեքենայում գտնվող երեք անձանց հաջողվել է փախչել։

Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով իշխանությունները կոչ են անում տեղի բնակչությանը միանալ անհետ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներին։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ սա տարածաշրջանում վերջին 50 տարվա ընթացքում ամենաառատ անձրեւն է։ Ջրհեղեղների հետեւանքով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Վնասված են ճանապարհներ և կամուրջներ.

Նոր Շոտլանդիա նահանգի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։