Կանադայի, Իտալիայի և Բելգիայի վարչապետները ժամանել են Կիև Պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինային աջակցելու նպատակով
Կանադայի, Իտալիայի և Բելգիայի վարչապետները ժամանել են Կիև Պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինային աջակցելու նպատակով

Կանադայի, Իտալիայի և Բելգիայի վարչապետները ժամանել են Կիև Պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինային աջակցելու նպատակով:

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ջասթին Թրյուդոն, Ալեքսանդր դե Կրոն եւ Ջորջիա Մելոունը գնացքով ժամանել են արևմտյան սահմանից։

«Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից երկու տարի անց Կանադայի աջակցությունն ուկրաինացի ժողովրդին անսասան է: Այս աջակցությունը հաստատելու համար ես Կիևում եմ»,- սոցցանցում գրառել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ծրագրում է կազմակերպել «Մեծ յոթնյակի» առաջնորդների տեսակոնֆերանսը, որի նախագահող երկիրը ռոտացիոն սկզբունքով ներկայացնում է Իտալիան։ Նշված տեսակոնֆերանսին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Բացի այդ, մի քանի ժամ առաջ Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։