Կանադայի գենեռալ գուբերնատոր Ջուլի Պեյետը, Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ
Կանադայի գենեռալ գուբերնատոր Ջուլի Պեյետը, Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

Կանադայի գենեռալ գուբերնատոր Ջուլի Պեյետը, Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ:

«Կանադացիների անունից շնորհավորում եմ Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ, և այն կապակցությամբ, որ Վրաստանի պատմությունում դուք առաջին կին նախագահն եք: Այս ընտրությունները Վրաստանի անկախության և ժողովրդավարական հավատարմության հերթական հաստատումն էր:

Կանադան շարունակելու է աջակցությունը Վրաստանին, իսկ դուք շարունակելու եք ժողովրդավարական զարգացումը: Մեր երկրները ունեն համագործակցության մեծ փորձ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քաղաքականությունը, էկոնոմիկան, առևտուրը, ներդրումները, մշակույթը և պաշտպանությունը:

Մենք ունենք բազմաոլորտ և բազմապիսի հարաբերությունների խորացման հույս: Հաջողություններ ենք մաղթում ձեզ»,-նշված է Ջուլի Պեյետի շնորհավորական նամակում: