Կանադայի արտաքին գերատեսչությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումը
Կանադայի արտաքին գերատեսչությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումը:
«Կանադան դատապարտում է Ռուսաստանի վնասատու կիբեր-գործողությունը Վրաստանի դեմ»,- գրում է Կանադայի արտաքին գերատեչությունը «Թվիթերում»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակում է իրականցրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Խնդիրներ են ծագել հարյուրավոր կայքէջերում, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքէջում: Ժամանակավորապես խափանվել է Վրաստանի ռադիոյի հեռարձակումը: