Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացել Գրենլանդիայում
Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացել Գրենլանդիայում

Կանադան և Ֆրանսիան Գրենլանդիայում բացել են հյուպատոսություններ, – հայտնում է «ՍիԷնԷն»-ը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը պաշտոնապես բացել է երկրի հյուպատոսությունը Նուուկում։

«Այսօր այս դրոշի բարձրացման և հյուպատոսության պաշտոնական բացման նշանակությունն այն է, որ մենք բազմաթիվ հարցերում կանգնած կլինենք Գրենլանդիայի և Դանիայի ժողովրդի կողքին», – հայտարարել է Անանդը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Ժան-Նոել Պուարիեն «պատասխանատու կլինի Գրենլանդիայի հետ առկա համագործակցության խորացման համար մշակութային, գիտական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ քաղաքական կապերի ամրապնդման համար»։

Միաժամանակ, ինչպես հայտնում է «ՍիԷնԷն»-ը, Ֆրանսիան դարձել է Եվրամիության առաջին անդամ երկիրը, որը Գրենլանդիայում բացել է գլխավոր հյուպատոսություն։