Կանադան Airbus-ին տվել է ռուսական տիտան օգտագործելու թույլտվություն
Կանադան Airbus-ին տվել է ռուսական տիտան օգտագործելու թույլտվություն

Կանադան Airbus ընկերությանը թույլատրել է օգտագործել ռուսական տիտան ինքնաթիռների արտադրության մեջ՝ չնայած պատժամիջոցներին։ Այս մասին գրում է Ռոյթերսը։

«Airbus-ը տեղյակ է Կանադայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների մասին և ստացել է անհրաժեշտ թույլտվություններ՝ ապահովելու, որ Airbus-ի գործառնությունները համապատասխանեն կիրառելի պատժամիջոցներին», – Reuters-ին ասել է Airbus Canada-ն:

Ինչպես գրում է Ռոյթերսը, ընկերությունը թույլտվության մասին մանրամասն տեղեկություն չի տրամադրել գործակալությանը, ինչպես նաև չի նշել, թե որքան ժամանակ կգործի այս թույլտվությունը։

Կանադայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել այս հարցը: