Կան փորձեր շեշտը դրվի այնպիսի հարցերի վրա, որոնք Ժնևյան բանակցությունների ձևաչափին չեն վերաբերում, այդ պատճառով Ժնևյան բանակցություններին վտանգ է սպառնում. Դավիթ Զալկալիանի
Կան փորձեր շեշտը դրվի այնպիսի հարցերի վրա, որոնք Ժնևյան բանակցությունների ձևաչափին չեն վերաբերում, այդ պատճառով Ժնևյան բանակցություններին վտանգ է սպառնում. Դավիթ Զալկալիանի

Արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Ժնևյան բանակցությունները եզակի ձևաչափ է իր նրբություններով և Վրաստանի համար շատ կարևոր է այդ ձևաչափի պահպանումը, որպես միակ ձևաչափ, որով Վրաստանը միջազգային հանրության ներգրավմամբ խոսում է Ռուսաստանի հետ իր չկատարած պարտավորությունների մասին:

Այս թեմայի շուրջ Դավիթ Զալկալիանին խոսել է խորհրդարանի երեք կոմիտեների միավորված նիստին, որտեղ նա պատգամավորներին կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում, ներկայացրել է սեփական տեսակետը և զրուցել արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Ավելի ուշ լրատվամիջոցների համար արված մեկնաբանությունում Զալկալիանը նշել է, որ Ռուսաստանը հաճախ խոսում է ձևաչափի փոփոխության մասին և փորձում է հիմնական հարցերից ուշադրությունը տեղափոխել նվազ կարևոր խնդիրների վրա, որին պետք է տրվի համարժեք գնահատական:

«Կան փորձեր, որ հիմնական հարցերից ուշադրությունը տեղափոխվի այնպիսի հարցերի վրա, որոնք Ժնևյան բանակցությունների ձևաչափին չեն վերաբերում և այդ պատճառով Ժնևյան բանակցություններին վտանգ է սպառնում: Այսպիսով, մենք մեր բոլոր գործընկերներին ասում ենք, որ երբեմն կան Ժնևյան բանակցությունների տապալման փորձեր: Դրանց անհրաժեշտ է տալ պատշաճ գնահատական»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին: