Կան հարցեր, թե ինչքանով էր կատարում նախագահը միավորողի դերը. Իրակլի Կոբախիձե
Կան հարցեր, թե ինչքանով էր կատարում նախագահը միավորողի դերը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնում, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը լինելու է կոնստրուկտիվ:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, կարևոր է, որ այսօր խորհրդարանում պետք է կայանա գործուն և արդյունքի վրա կողմնորոշված բանավեճ:

«Առաջին հերթին լսելու ենք հաշվետվությունը և դրա հիման վրա տեղի է ունենալու բանավեճ: Իմ համար կարևոր է, որ անցկացվի  արդյունքի վրա կողմնորոշված բանավեճ: Այս հինգ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որը հետաքրքրում է հասարակությանը: Կան հարցականներ, թե ինչքանով էր կատարում նախագահը միավորողի դերը: Հարց է լինելու նաև համաներման թեմայի շուրջ, որի կապակցությամբ հասարակությունում կուտակվել են հարցեր»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, այս րոպեներին խորհրդարանում ներկայացնում է իր ամենամյա հաշվետվությունը: