ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել Դեմոկրատական կուսակցության պատվիրակներից՝ նախագահական ընտրություններում առաջադրումը ստանալու համար
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել Դեմոկրատական կուսակցության պատվիրակներից՝ նախագահական ընտրություններում առաջադրումը ստանալու համար։ Այս մասին հայտարարել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը։
Ինքը՝ Քամալա Հարիսը, հայտարարություն է տարածել սոցցանցում և նշել, որ իր համար մեծ պատիվ է լինել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես կընդունի առաջադրումը։
Պատվիրակները առաջադրման համար քվեարկությունը սկսել են օգոստոսի 1-ից, և գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը։
Պաշտոնապես առաջադրվելուց հետո Կամալա Հարիսը կդառնա առաջին գունավոր կինը և առաջին ասիական ծագումով ամերիկուհին, որը կլինի ԱՄՆ-ի խոշոր կուսակցության նախագահի թեկնածուն: