Կալիֆոռնիայում փոթորկի հետևանքով ջրհեղեղների և սողանքների հետևանքով երեք մարդ է զոհվել
Կալիֆոռնիայում փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով երեք մարդ է զոհվել։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «Բիբիսին»։
Ուժեղ փոթորիկը, որը, օդերևութաբանների կանխատեսմամբ, կշարունակվի նաև այսօր, Կալիֆոռնիա նահանգում առաջացրել է առատ տեղումներ։ Տարերային աղետի պատճառով անհրաժեշտ է եղել բնակչության մի մասի տարհանումը, ժամանակավորապես խաթարվել է նաև ավտոմոբիլային երթևեկությունը։ Քաղաքացիների մի մասը փոթորկի ժամանակ արգելափակվել է սեփական մեքենաներում, և նրանց դուրս բերելը հաջողվել է փրկարարներին։
Կալիֆոռնիայի նահանգապետը նահանգում հայտարարել է արտակարգ դրություն։ Տարերային աղետի հետևանքով 10 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։