Կալիֆոռնիայում երկու տղամարդ ձերբակալվել է իրավապահ մարմինների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետելու կասկածանքով

21:44, 11.06.2025

Երկու տղամարդ ձերբակալվել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետելու մեղադրանքով։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է դատախազ Բիլ Էսիլին։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում և Պարամաունթում։

Դատախազի խոսքով՝ իշխանությունները փնտրում են հարյուրավոր մարդկանց, ովքեր կարող էին բռնություն գործադրել Լոս Անջելեսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։ Նրա խոսքով՝ համապատասխան մարմինները հավաքում են տեսանյութեր և լուսանկարչական նյութեր՝ հանցագործության մեղավորներին բացահայտելու համար։

«Մենք կգտնենք այս բոլոր մարդկանց։ Ասենք անկեղծորեն՝ սա սկիզբն է։ Սա վերջը չէ», – մամուլի ասուլիսում ասել է դատախազը։

Հունիսի 6-ից Կալիֆոռնիայում տեղի են ունենում ցույցեր ներգաղթի իրավապահ ծառայության ռեյդերի դեմ։ Անկարգությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել Լոս Անջելես անցյալ շաբաթվա վերջին։ Հունիսի 10-ին Լոս Անջելեսի կենտրոնական հատվածում, որտեղ տեղի են ունենում ցույցեր ներգաղթի ռեյդերի դեմ, հայտարարվել է պարետային ժամ։

Նմանատիպ