Կալիֆոռնիայի դաշնային դատավորը արգելափակել է Դոնալդ Թրամփի որոշումը՝ Ազգային գվարդիան Լոս Անջելես ուղարկելու վերաբերյալ
Կալիֆոռնիայի դաշնային դատավորը արգելափակել է Դոնալդ Թրամփի որոշումը՝ Ազգային գվարդիան Լոս Անջելես ուղարկելու վերաբերյալ

Դոնալդ Թրամփի՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիա ուղարկելու որոշումը արգելափակել է Կալիֆոռնիայի դաշնային դատավորը։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Լոս Անջելեսում Ազգային գվարդիա ուղարկելու մասին՝ ի պատասխան ներգաղթյալների դեմ անցկացվող գործողությունների դեմ կազմակերպված ցույցերին։ Կալիֆոռնիայի նահանգապետը դեմ էր այս որոշմանը։

Կալիֆոռնիայի դաշնային դատարանը վճռել է, որ Դոնալդ Թրամփի հրամանագիրը հակասում է օրենսդրությանը, որը արգելում է դաշնային կառավարությանը զինված ուժերի կիրառումը ներքին խնդիրների լուծման համար։

Դատավորի որոշմամբ, նախագահի հրամանագիրը կասեցված է մինչև սեպտեմբերի 12-ը։ Ենթադրվում է, որ Թրամփը կբողոքարկի այս որոշումը։