Կահիրեի և Բաթումիի միջև ուղիղ թռիչքներ կիրականացվեն

16:34, 03.04.2026

Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը, որը Վրաստանի ավիացիոն շուկայում գործում է 2014 թվականից, սկսում է թռիչքներ իրականացնել նոր ուղղությամբ՝ Կահիրեի և Բաթումիի միջև։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ թռիչքները կիրականացվեն 2026 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում:

«Ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված թռիչքների հայտի համաձայն՝ Կահիրե – Բաթումի – Կահիրե ուղղությամբ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթները կիրականացվեն հունիսի 30-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երեքշաբթի։ Հատկանշական է, որ Կահիրեի և Բաթումիի միջև երբևէ ուղիղ օդային հաղորդակցություն չի իրականացվել։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թռիչքների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունը տրամադրել է մարտի 30-ին։

Այսօրվա դրությամբ «Air Cairo»-ն թռիչքներ է իրականացնում Շարմ էլ-Շեյխի և Թբիլիսիի միջև՝ շաբաթական 1 հաճախականությամբ։ Նոր ուղղությամբ թռիչքների մեկնարկը նոր զբոսաշրջային միջանցք է բացում Եգիպտոսի մայրաքաղաքի և Վրաստանի ծովափնյա առողջարանի միջև, ինչը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային խմբերի տեղափոխմանը»,- նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ