Կադիրովի հայտարարությունը սպառնալիքի հաստատում է, պետությունը պարտավոր է ապահովել սեփական քաղաքացու անվտանգությունը. Գիգի ՈՒգուլավա
Կադիրովի հայտարարությունը սպառնալիքի հաստատում է, պետությունը պարտավոր է ապահովել սեփական քաղաքացու անվտանգությունը. Գիգի ՈՒգուլավա

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան գտնում է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի երեկվա հայտարարությունը սպառնալիքի հաստատում էր:

Գիգի Ուգուլավան մեկնաբանել է Ռամզան Կադիրովի երեկվա հայտարարությունը, որտեղ նա ասել է. «Այս անգամ ասում են, որ ձերբակալել են պատվիրված մարդասպանի, որը Կադիրովի պատվերով ծրագրում էր հարձակվել վրաց լրագրողի վրա:  Պարոնայք, հավատացեք ինձ, եթե ինչ որ մեկը գործում է իմ պատվերով, ապա նա կկատարի իր առաջադրանքը, իսկ եթե առաջադրանքը պետք է կատարվի գաղտնի, ապա աստված վկա, ոչ մեկ դրա մասին չի իմանա»:

Գիգի Ուգուլավան լրագրող Գիորգի Գաբունիայի հանդեպ ծրագրված հնարավոր հանցանքի կապակցությամբ հայտարարում է, որ եթե վտանգ կա, պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացու անվտանգության համար:

Ըստ Ուգուլավայի, սա 30-ամյա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունները Իվանիշվիլիի տեսքով միջազգային գործընկերների կողմից անվանվել են ապակայունացման գործոն:

Գիգի Ուգուլավան գտնում է, որ կատարվածի վրա արձագանքը ամոթալի է: