Կիևում այսօր տեղի է ունենալու բողոքի երթ, որի ընթացքում ցուցարարները պահանջելու են նախագահ Պետրո Պորոշենկոի հրաժարականը: Այս մասին լուրը մի քանի օր առաջ տարածել էր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ պատրաստվում էր ներկա գտնվել երթին, սակայն հայտարարությունից մի օր անց նրան կրկին ձերբակալեցին: Ավելի ուշ նրա փաստաբան Ռուսլան Չորնոլուցկին Սաակաշվիլիի կողմնակիցներին համար կարդացել էր նամակ, որտեղ նա իր կողմնակիցներին կոչ է անում միանալ ծրագրված երթին:
Ինչպես նշված է Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում, ցույցը սկսվելու է տեղական ժամանակով ժամը 12:00-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan