Կան հարցեր, թե ինչպես են մեկուսացված անձինք հայտնվել Վրաստանում. Յան Քելլի
Կան կոնկրետ հարցեր այն թեմայի շուրջ, թե ինչպես են այլ երկրի քաղաքացիները հայտնվել Վրաստանի տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին՝ նոյեմբերի 22-ի հակաահաբեկչական հատուկ գործողությունը մեկնաբանելիս:
«Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք այս գործընթացին և սպասում հետագա տեղեկությունների: Կան կոնկրետ հարցեր այն թեմայի շուրջ, թե ինչպես են այլ երկրի քաղաքացիները հայտնվել Վրաստանի տարածքում: Ինչ վերաբերում է հետաքննության գործընթացում մեր մասնակցությանը, տեղեկացված եք, այս փուլում ընթանում է հետաքննություն և համապատասխանաբար, որոշ կոնկրետ մանրամասների մասին խոսել չեմ կարող: Կասեմ, որ Վրաստանի կառավարության խնդրանքով ամերիկացի փորձագետներ են ժամանել և օգնում են հետաքննության գործընթացում»,- հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը:
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողությունն անցկացվել էր նոյեմբերի 22-ին: