Կաթողիկոսը ծանր է տանում այս ողբերգությունը. Փոխանորդ Շիո
Կաթողիկոս պատրիարքի փոխանորդ Շիոն Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպը անվանել է ազգի ողբերգություն:
Այս մասին նա հայտարարել է Սիոնի տաճարում պատարագի ավարտից հետո: Միտրոպոլիտի խոսքերով Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը շատ մտահոգված է և ծանր է տանում այս դեպքը:
«Սա մեծ ողբերգություն է ողջ ազգի համար: Սրբազնագույնը ծանր է տանում այս դեպքը: Աստված լուսավորի այդ երեխաների հոգին: Ես չունեմ լրատվություն և չեմ կարծում, որ մեղադրյալներից մեկը ապաստան է գտել եկեղեցում»,- ասել է Շիոն:
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Անչափահասների միջև դպրոցում սկսված վեճի արդյունքում զոհվել է երկու դպրոցական: Գործով մեղադրվող անչափահասներից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դիմել է փախուստի:
Հեղինակ -
Edgar Barsegyan