Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ համաձայնեցրել է «Բարսելոնա» տեղափոխությունը
Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ համաձայնեցրել է «Բարսելոնա» տեղափոխությունը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն նախկինի պես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Sport.es-ը պնդում է, որ բրազիլացին անգլիական ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն թույլ տալ միանալ կատալոնացիներին:

Նշվում է, որ մերսիսայդցիները 25-ամյա ֆուտբոլիստին խոստացել են վաճառել տրանսֆերը, եթե «բլաուգրանան» կատարի նրանց պահանջները: Մասնավորապես, «Լիվերպուլը» ցանկանում է տրանսֆերի դիմաց 150 միլիոն եվրո ստանալ:

Ամռանը Կոուտինյոն կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն անգլիական ակումբը հրաժարվեց բանակցություններ վարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կատալոնացիները պատրաստ են եղել վճարել 90 միլիոն եվրո, իսկ 40 միլիոն նախատեսել էին որպես հնարավոր պարգևավճարներ:

Ներկայումս բրազիլացին շարունակում է համարվել «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային նպատակը:

Թողնել մեկնաբանություն