Ջուանշեր Բուրճուլաձեն զինվորականներին տեղեկացրել է գերատեսչության բյուջեի ավելացման մասին
Ջուանշեր Բուրճուլաձեն զինվորականներին տեղեկացրել է գերատեսչության բյուջեի ավելացման մասին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Սենակիի 2-րդ հետևակային բրիգադում էր։

Ջուանշեր Բուրճուլաձեն ներկա է գտնվել զինվորականների պարապմունքին, որից հետո անձամբ զրուցել է զինվորականների հետ։

Պաշտպանության նախարարը հերթական անգամ արձագանքել է ՊՆ հաջորդ տարվա բյուջեի զգալի ավելացմանը և զինվորականներին բացատրել, որ աշխատավարձերի բարձրացումը շարունակական գործընթաց է լինելու։

Ինչպես նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն, 2023 թվականից զինվորականների վարձատրությունը կբարձրացվի 20 տոկոսով, ինչը կշարունակվի հաջորդ տարիներին՝ վարչապետի նախաձեռնության՝ «զինվորի հանդեպ հոգատարության» շրջանակներում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։