Ջուանշեր Բուրճուլաձեն Նոր տարվա գալուստը նշել է զինվորականների հետ միասին
Վրաստանի պաշտպանության նախարարը Նոր տարին դիմավորել է Վազիանիում պաշտպանության ուժերի արեւելյան հրամանատարության չորրորդ հետեւակային բրիգադի զինծառայողների հետ։ Տեղեկությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը։
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհավորել է անձնակազմին 2024 թվականի գալուստի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ծառայության համար և մաղթել խաղաղություն և բարգավաճում նրանց ընտանիքներին և Վրաստանին։
Զինվորների Ամանորի կապակցությամբ շնորհավորել են նաև Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և պաշտպանության փոխնախարարները։