Ջուանշեր Բուրճուլաձեն հարգանքի տուրք է մատուցել Արչիլ Տատունաշվիլիի հիշատակին
Ապրիլի 2-ին Արչիլ Տատունաշվիլիի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 38 տարեկան. Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հարգեցին Արչիլ Տատունաշվիլիի հիշատակը:
Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին գտնվում էին Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատանը: Ջուանշեր Բուրճուլաձեն ծաղիկներ դրեց Արչիլ Տատունաշվիլիի գերեզմանին և մեկ անգամ ևս ցավակցեց ընտանիքի անդամներին:
Արչիլ Տատունաշվիլին բռնազավթման ռեժիմի կողմից Ախալգորիում ապօրինի ձերբակալվել է 2018 թվականի փետրվարի 22-ին: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Արչիլ Տատունաշվիլին սպանվել է: Կրտսեր սերժանտ Արչիլ Տատունաշվիլին 2007-ից 2011 թվականներին ծառայել է Վրաստանի պաշտպանության ուժերում: Նրան հուղարկավորեցին Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատանը՝ զինվորական պատվով: