Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն. Վրաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային #1TVSPORT
Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն. Վրաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային #1TVSPORT

Խորվաթիայում ընթացող ջրագնդակի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Վրաստանի հավաքականը 15:10 հաշվով հաղթեց Գերմանիային և մրցաշարի 9-րդ տեղի համար կհանդիպի Ֆրանսիայի հետ:

Հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերն անցան ժամանակավոր առավելությամբ և ի վերջո ավարտվեցին 6:6 հաշվով։ Երրորդ քառորդում Վրաստանը պարտվում էր 2:3 հաշվով, թեպետ հանդիպման վերջին քառորդն ամբողջությամբ տիրում էր մեր ընտրանին:
Վճռական ութ րոպեները վրացի մարզիկները հաղթեցին 7:1 հաշվով և գրանցեցին վերջնական հաշիվը – 15:10: Նշենք, որ այս հաղթանակը Վրաստանի հավաքականի համար առաջինն է Գերմանիայի դեմ։

Վրաստանի հավաքականի մրցակից Ֆրանսիան 9-րդ տեղի համար խաղում 16:9 հաշվով համոզիչ պարտության մատնեց Հոլանդիային։