Ջոզեֆ Բորելն այցելել է Բեյրութ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն այցելել է Բեյրութ։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ճնշում գործադրել ինչպես Իսրայելի կառավարության, այնպես էլ «Հեզբոլլահի» վրա, որպեսզի կողմերը համաձայնության գան հրադադարի շուրջ։
«Ողբերգական է, որ մենք չկարողացանք ավարտել այս պատերազմը, բայց դա պետք է տեղի ունենա։ Մենք պետք է ճնշում գործադրենք Իսրայելի կառավարության վրա և շարունակենք ճնշումը Հեզբոլլահի վրա, որպեսզի նրանք ընդունեն հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը»,- ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում։
Բեյրութում Բորելն հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ։ Նրանք քննարկել են երկրում տիրող իրավիճակը։