Ջոզեֆ Բորելը նշում է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին վիզաների տրամադրումն արգելելը չի ​​ունենա անհրաժեշտ աջակցություն

13:03, 29.08.2022

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար վիզաների արգելումը չի ունենա անհրաժեշտ աջակցություն։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բորելն ասել է լրատվամիջոցների հետ զրույցում։

«Չեմ կարծում, որ ռուս խաղաղ բնակչության հետ հարաբերությունների խզումը մեզ կօգնի, և չեմ կարծում, որ այդ գաղափարը կունենա անհրաժեշտ միաձայնություն»,- ասել է Բորելը։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, այս շաբաթվա վերջին Եվրամիության ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հարցը։

«Կարծում եմ՝ պետք է դիտարկել որոշ ռուսների, օլիգարխների վիզաների տրամադրման ուղիները, իհարկե՝ ոչ։ Մենք պետք է ավելի ընտրողական լինենք: Բայց ես կողմնակից չեմ բոլոր ռուսներին վիզաների տրամադրման դադարեցմանը»,- ասել է Ջոզեֆ Բորելը։

Նմանատիպ