Ջոզեֆ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ

12:36, 07.01.2024

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ։

Ջոզեֆ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահի» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ։

Եվրամիության դիվանագիտական ​​աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն դիվանագիտական ​​երկխոսության մեջ է բոլոր համապատասխան քաղաքական ներկայացուցիչների հետ, ովքեր ազդում են տեղում իրավիճակի վրա։

Ելույթ ունենալով Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ Բորելն ասել է. Անհրաժեշտ է, խուսափենք Լիբանանի ներգրավումից տարածաշրջանային հակամարտությունում:

Նմանատիպ