Ջոզեֆ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ։
Ջոզեֆ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահի» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ։
Եվրամիության դիվանագիտական աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն դիվանագիտական երկխոսության մեջ է բոլոր համապատասխան քաղաքական ներկայացուցիչների հետ, ովքեր ազդում են տեղում իրավիճակի վրա։
Ելույթ ունենալով Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ Բորելն ասել է. Անհրաժեշտ է, խուսափենք Լիբանանի ներգրավումից տարածաշրջանային հակամարտությունում: