Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ ԵՄ տեղական անձնակազմի առաջին խումբը լքել է Գազայի հատվածը
ԵՄ տեղական աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների առաջին խումբը լքել են Գազայի հատվածը։ Այս տեղեկությունը սոցցանցում տարածում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Բորելիի խոսքով, Գազայից հեռացել է 19 մարդ։
«Շնորհակալ եմ նախագահ Իսահակ Հերցոգին, Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենին և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիին՝ դա հնարավոր դարձնելու գործում իրենց աջակցության և ԵՄ մնացած տեղական անձնակազմի և նրանց ընտանիքների արագ տեղափոխումն ապահովելու իրենց շարունակական ջանքերի համար», – ասել է Բորելը: