Ջոզեֆ Բորելը և Օլիվեր Վարհեյի համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին
Ջոզեֆ Բորելը և Օլիվեր Վարհեյի համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարություն են տարածել Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ։

«Չնայած նման օրենսդրությունը հետ կանչելու Եվրամիության բազմիցս կոչերին և զանգվածային բողոքի ցույցերին, այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենսդրության վերջնական հաստատումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա: Այս օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին և արժեքներին։

Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ երկրի հաջող առաջընթացին: Առաջարկվող օրենսդրությունը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպությունների ազատ գործելու հնարավորությունը, հնարավոր է սահմանափակի արտահայտվելու ազատությունը և անարդարացիորեն կխարանի այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի քաղաքացիներին: Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ այնպիսի օրենքի ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։