Ջոզեֆ Բորելը ասում է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են ավելացնել Հայաստանում քաղաքացիական առաքելությունը և քննարկել են Հայաստանի համար «վիզաների ազատականացման տարբերակը»
Ջոզեֆ Բորելը ասում է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են ավելացնել Հայաստանում քաղաքացիական առաքելությունը և քննարկել են Հայաստանի համար «վիզաների ազատականացման տարբերակը»

Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր առաքելությունը Հայաստանում և բարելավել վիզային ռեժիմը,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Ըստ Բորելի, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր կայացած հանդիպմանը աջակցել են Հայաստանում քաղաքացիական առաքելությունն ավելացնելու առաջարկը, ինչը հնարավորություն կստեղծի ավելի շատ պարեկություն իրականացնել «Ադրբեջանի հետ սահմանի բարդ հատվածներում»։

Բացի այդ, ըստ Բորելի, ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի հնարավոր աջակցությունը և Հայաստանի քաղաքացիների համար «վիզաների ազատականացման տարբերակը»։

«Մենք պետք է հատկապես զգույշ լինենք Հայաստանին ապակայունացնելու փորձերի նկատմամբ՝ ներսից, թե դրսից։ Իմ ուղերձը Ադրբեջանին հստակ էր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձ անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով, Եվրամիությունը կոչ է անում Երեւանին եւ Բաքվին, որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ։

Բացի այդ, ըստ Բորելի, չի բացառվում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը ներկա լինի Եվրամիության համապատասխան խորհրդի հաջորդ նիստին։