Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին պահպանել իր հավատարմությունը ժողովրդավարությանը և հիշեցնում է քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցերի իրավունքի մասին
Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին պահպանել իր հավատարմությունը ժողովրդավարությանը և հիշեցնում է քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցերի իրավունքի մասին

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակում է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» օրենքի ընդունման վերաբերյալ։

«Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքը։ Սա շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն իր ներկայիս տեսքով ստեղծում է զսպիչ ազդեցության վտանգ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների վրա՝ բացասական հետևանքներ ունենալով բազմաթիվ վրացիների համար, ովքեր եկամուտ են ստանում իրենց աշխատանքից: Այս օրենքը հակասում է ԵՄ արժեքներին և չափանիշներին։ Դա հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների համար: Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին պահպանել իր հավատարմությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների խթանմանը և հիշեցնում է մարդկանց խաղաղ բողոքի ցույցերի իրավունքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։