Ջոզեֆ Բորել. Եվրահանձնաժողովի որոշումն ինքնին խոսում է այն մասին, թե որքան կարևոր է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելը, ինչը զարկ կտա այն մարդկանց, ովքեր հերթ են կանգնել Եվրամիությանն անդամակցելու համար
Եվրահանձնաժողովի որոշումն ինքնին խոսում է այն մասին, թե որքան կարևոր է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելը, ինչը կխթանի այն մարդկանց, ովքեր կանգնած են Եվրամիությանն անդամակցելու հերթում,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Այս մասին Բորելը հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
«Սերբիա-Կոսովո բանակցությունների համար կա խոչընդոտ, սակայն այն դինամիկան, որը ստեղծվել է Ուկրաինայի կողմից իր անդամակցության ճանապարհին, կազդի ողջ գործընթացի վրա»,- ասել է Բորելը։