Ջոզեֆ Բորել. ԵՄ-ն ազատվում է Ռուսաստանից կախվածությունից, ինչը խոչընդոտում էր Պուտինի դեմ որոշումներ  կայացնելուն
Ջոզեֆ Բորել. ԵՄ-ն ազատվում է Ռուսաստանից կախվածությունից, ինչը խոչընդոտում էր Պուտինի դեմ որոշումներ կայացնելուն

Ջոզեֆ Բորելի խոսքով՝ Եվրամիությունը ազատվում է Ռուսաստանից իր կախվածությունից, որը խանգարում էր Պուտինի դեմ որոշումներ կայացնելուն։ Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հրապարակած հոդվածում։

«Մինչև 2022 թվականի վերջ Եվրամիությունը 90 տոկոսով կնվազեցնի ռուսական նավթի ներկրումը։ Մենք արագորեն կվազեցնում ենք նաև գազի ներկրումը։ Այս որոշումներն աստիճանաբար մեզ ազատում են այն կախվածությունից, որը վաղուց խոչընդոտում էր մեր քաղաքական ընտրություններին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի ագրեսիվության։ Նա հավանաբար հավատում էր, որ Եվրոպան չի համարձակվի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ նրա էներգետիկ կախվածության պատճառով։ Սա այն կարևոր սխալ հաշվարկներից մեկն է, որ կատարել է ռուսական վարչակարգն այս հակամարտության ընթացքում»,- ասվում է հոդվածում։

Այնուամենայնիվ, Ջոզեֆ Բորելը նշել է, որ ռուսական էներգառեսուրսների նման արագ մերժումը լուրջ դժվարություններ է ստեղծում Եվրամիության շատ երկրների, ինչպես նաև տնտեսության մի քանի ոլորտների համար։

«Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք մեր ժողովրդավարությունը և միջազգային իրավունքը պաշտպանելու համար, մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրները լիակատար համերաշխությամբ լուծելու համար»,- ասել է Բորելին։