Ջոզեֆ Բորել. Ուկրաինան Եվրամիության գլխավոր առաջնահերթությունն է
Ուկրաինան Եվրամիության գլխավոր առաջնահերթությունն է,- ասել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ 27 արտգործնախարարները Ուկրաինային աջակցության միասնական ուղերձ են հնչեցրել։
«Պարտավորություններից չենք հոգնի։ Ես աշխատում եմ մեր ապագա անվտանգության պարտավորությունների վրա՝ համաձայն Եվրահանձնաժողովի մանդատի»,- գրել է Բորելը իր էջում։