Ջոզեֆ Բորել. Ռուսական նավթի ներկրման արգելքը վճռորոշ որոշում է Պուտինի ռազմական մեքենան շարքից հանելու համար

10:29, 31.05.2022

Ռուսական նավթի ներկրման արգելքը վճռորոշ որոշում է Պուտինի ռազմական մեքենան շարքից հանելու համար,- «Twitter»-ում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Ես ողջունում եմ ԵՄ առաջնորդների որոշումը՝ արգելել ռուսական նավթը։ Պուտինյան պատերազմական մեքենան շարքից հանելու շրջադարձային որոշում: Մեր միասնությունը մեր ուժն է»,- գրել է Ջոզեֆ Բորելը։

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, ներառյալ ռուսական նավթի ներմուծման 75 տոկոսի արգելքը: Մասնավորապես, արգելքը չի տարածվում խողովակաշարերով մատակարարվող նավթի վրա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքը մինչև տարեվերջ կավելանա մինչև 90 տոկոս։

Նմանատիպ