Ջոզեֆ Բորել. Միայն Պաղեստինի իշխանությունը կարող է կառավարել Գազայի հատվածը, ՀԱՄԱՍ-ը չի կարողանա վերահսկել այն
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ պատերազմից հետո Գազայի հատվածը կարող է կառավարել միայն Պաղեստինի իշխանությունը։
«ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը»,- ասել է Բորելը Մանամայի երկխոսության համաժողովում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ թերահավատորեն է վերաբերվում պատերազմից հետո Գազայում Պաղեստինի իշխանության դերին: