Ջոզեֆ Բորել. Իսրայելը պետք է հրաժարվի Ռաֆահում ցամաքային գործողությունից, ԵՄ-ն պետք է գործի միջազգային հանրության հետ՝ նման սցենարը կանխելու համար

20:10, 06.05.2024

 

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելն անընդունելի է համարում Ռաֆահում տարհանման մասին հայտարարությունը։

Ըստ Բորելի՝ դա ավելի շատ պատերազմի ու սովի է հանգեցնում։

«Իսրայելը պետք է հրաժարվի ցամաքային գործողությունից և կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2728 բանաձևը։ Եվրամիությունը միջազգային հանրության հետ միասին կարող է և պետք է գործի, որպեսզի կանխի նման սցենարը»,- գրել է Բորելը։

Իսրայելցի զինվորականները Ռաֆահի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցիներին կոչ են արել տարհանվել մոտակա «մարդասիրական գոտի»։

«Իսրայելի զինված ուժերը շարունակում են աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

Նմանատիպ