Ջոզեֆ Բորել - Իրանի արտգործնախարարի հետ զրույցում ես ընդգծել եմ, որ Իրանը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելը
Ջոզեֆ Բորել - Իրանի արտգործնախարարի հետ զրույցում ես ընդգծել եմ, որ Իրանը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին աջակցելը։ Այս մասին Բորելը տեղեկություն է տարածում «Թվիթերի» իր էջում։

«Մենք քննարկել ենք Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության հարցը, որը վերջին շրջանում ամրապնդվել է։ Ես ընդգծեցի, որ Իրանը պետք է շարունակի այս համագործակցությունը, դադարեցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելը, ԵՄ քաղաքացիների գործիքավորումը»,- գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչը։

Բացի այդ, Բորելը գրում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նա դատապարտել է նաև Իրանի և Շվեդիայի երկքաղաքացի Հաբիբ Չաաբիի մահապատիժը, ով մեղադրվում էր ահաբեկչության մեջ։