«Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր». Սաբուրթալոյում՝ մայրուղային ջրատարի վրա, վթարային վնասվածքի վերականգնողական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով

16:44, 18.11.2026
«Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր»-ը Սաբուրթալոյում ընթացող աշխատանքների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն է տարածում։
Ընկերության հաղորդմամբ՝ Սաբուրթալոյում՝ Միցկևիչի և Գամրեկելիի փողոցների խաչմերուկի մոտակայքում, 1200 մմ-անոց մայրուղային ջրատարի վրա վթարային վնասվածքի վերականգնողական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։
Նրանց իսկ տեղեկատվությամբ՝ ընթանում են ջրի արտամղման և վնասված խողովակի վերականգնման աշխատանքներ։
«Ջրամատակարարման վնասված խողովակի վերականգնման ավարտին պես կսկսվի ճանապարհային ենթակառուցվածքի կարգավորումը, որից հետո Գամրեկելիի փողոցում ավտոտրանսպորտի երթևեկությունը լիովին կվերականգնվի։
GWP-ն լիովին ստանձնում է պատասխանատվությունը և ապահովում է բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցումը։ Այն քաղաքացիներին, որոնց բնակելի տարածքը զգալիորեն վնասվել է, ընկերությունը կապահովի այլընտրանքային բնակելի տարածքով։ Միևնույն ժամանակ, ընկերության հատուկ խմբերը տեղում արդեն իրականացրել են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի վնասվածության նախնական գնահատում։ Պատճառված վնասը կփոխհատուցվի յուրաքանչյուր քաղաքացու։
Միջադեպի հարակից տարածքի և տեղի բնակչության համար լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով GWP-ն միջադեպի առաջացմանը զուգահեռ ապահովել է բաժանորդների միացումը ջրամատակարարման այլընտրանքային ցանցին, հետևաբար, ջրամատակարարումն ընթանում է անխափան», – ասված է «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր»-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ