Ջորջիան Վոթեր ընդ Փաուերի գլխավոր տնօրեն. ջրատարի վերանորոգման համար մի քանի օր կպահանջվի, միևնույն ժամանակ աշխատում ենք բաժանորդներին այլընտրանքային ջուր մատակարարելու ուղղությամբ
Ջորջիան Վոթեր ընդ Փաուերի գլխավոր տնօրեն. ջրատարի վերանորոգման համար մի քանի օր կպահանջվի, միևնույն ժամանակ աշխատում ենք բաժանորդներին այլընտրանքային ջուր մատակարարելու ուղղությամբ

 

«Ջրատարի վերանորոգման համար մի քանի օր կպահանջվի, միևնույն ժամանակ մենք աշխատում ենք բնակչությանը այլընտրանքային եղանակով ջուր մատակարարելու ուղղությամբ»,- ասել է Ջորջիան Ուոթեր ընդ Փաուերի գլխավոր տնօրեն Խոսե Միգել Սանտոս Գոնսալեսը։

Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ խնդիրը լուծելու համար։

«Մենք աշխատում ենք 24 ժամ երեք ուղղությամբ, որպեսզի հասնենք վնասված ջրատարին ու հնարավորինս արագ վերանորոգենք։ Երեկ երեկոյան մենք աշխատանքներ ենք սկսել ջրագծի վրա եղած հողը հեռացնելու ուղղությամբ։ Մեզ ևս մի քանի օր է պետք, որպեսզի հասնենք վնասված խողովակաշարին և կարողանանք վերանորոգել այն։ Միաժամանակ աշխատում ենք ջրային համակարգի օգտահանման ուղղությամբ՝ այլընտրանքային ջրատար խողովակներով բաժանորդներին ջուր ապահովելու համար։ Մեր համակարգի արդյունքում մենք կարողացանք մեկ գրաֆիկով ջուր մատակարարել մինչև 63000 բաժանորդի՝ առավոտյան մի քանի ժամ՝ 07:00-ից 10:00-ի սահմաններում, 07:00-ից 10:30-ը և նմանատիպ ժամերին երեկոյան բոլոր բաժանորդներին ջուր մատակարարելու համար։ Մենք ունենք 15 ջրամբարներ՝ շարժական ջրով ապահովելու այն վայրերը, որտեղ մենք չենք կարող ջուր մատակարարել մեր համակարգով»,- ասաց Ջորջիան Վոթեր ընդ Փաուեր ի գլխավոր տնօրենը։