Ջորջիան Աիրվեյս – Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի երթուղով հունիսի 24-ին նախատեսված չվերթները չեղարկվել են, ուղևորները կունենան տոմսերը փոխանակելու կամ գումարը վերադարձնելու հնարավորություն
«Ջորջիան Աիրվեյս»-ը հայտարարել է, որ հունիսի 24-ին նախատեսված Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի չվերթը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
«Այս չվերթի տոմսեր արդեն գնած ուղևորներին առաջարկվում է փոխանակել իրենց տոմսերը կամ ստանալ գումարի վերադարձ։ Տոմսերը կարող են փոխանակվել կամ վերադարձվել գնման վայրում։
«Ջորջիան Աիրվեյս»-ը շարունակում է իրականացնել կանոնավոր չվերթներ դեպի այլ ուղղություններ, բացի Թել Ավիվից, առանց ընդհատումների և ժամանակացույցի համաձայն», – ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։