Ջորջիա նահանգի դպրոցներից մեկում չորս հոգու սպանության համար ձերբակալվել է նույն դպրոցի 14-ամյա աշակերտը
Ջորջիա նահանգի դպրոցներից մեկում չորս հոգու սպանության համար ձերբակալվել է նույն դպրոցի 14-ամյա աշակերտը։
Երկու աշակերտ և երկու ուսուցիչ սպանվել են, ևս ինը վիրավորվել են Վինդերի Ապալաչյան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Կասկածյալը ձերբակալվել է կրակոցներից անմիջապես հետո։ Նա 14 տարեկան Քոլթ Գրեյն է։
Քննիչների խոսքով՝ անցյալ տարի նա հարցաքննվել է իրավապահների կողմից՝ համացանցում դպրոցի վրա հարձակվելու սպառնալիքների առնչությամբ։
Ջորջիա նահանգի դպրոցում երեկ հրաձգություն է տեղի ունեցել: