Ջորջիա Մելոնին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպումներ կունենա Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ

22:23, 03.04.2026
FILE PHOTO: Italian Prime Minister Giorgia Meloni speaks during a news conference to present her government's first budget in Rome, Italy, November 22, 2022. REUTERS/Remo Casilli/File Photo

FILE PHOTO: Italian Prime Minister Giorgia Meloni speaks during a news conference to present her government's first budget in Rome, Italy, November 22, 2022. REUTERS/Remo Casilli/File Photo

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պարսից ծոցի երկրներ կատարած այցի շրջանակներում ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։

Իտալիայի վարչապետի վարչակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների հետ։

Այցի նպատակն է խորացնել հարաբերությունները նշված երկրների հետ և հաստատել Իտալիայի աջակցությունը՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։

Բացի այդ, ինչպես պարզաբանում է Իտալիայի վարչապետի վարչակազմը, այցը ծառայում է նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

«Պարսից ծոցի երկրները Իտալիայի համար նավթի և բնական գազի կարևոր աղբյուր են և վճռորոշ դեր են խաղում էներգակիրների համաշխարհային գների սահմանման գործում», – նշում է Իտալիայի վարչապետի վարչակազմի ներկայացուցիչը։

Նմանատիպ