Ջորջիա Մելոնի - Կիևի վրա ինտենսիվ հարձակումները ցույց են տալիս, թե ով է խաղաղության կողմում, և ով չի մտադիր հավատալ բանակցությունների ուղուն
«Կիևի վրա գիշերային ինտենսիվ հարձակումները ցույց են տալիս, թե ով է խաղաղության կողմում և ով չի պատրաստվում հավատալ բանակցությունների ճանապարհին», – այս մասին գրել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին X սոցիալական ցանցում։
«Կիևի վրա անցած գիշեր իրականացված ինտենսիվ հարձակումները պարզ ցույց են տալիս, թե ով է խաղաղության կողմում և ով չունի ցանկություն վստահելու բանակցային ճանապարհին։ Մեր մտքերն ուղղված են ուկրաինացի ժողովրդին, խաղաղ բնակիչներին և ռուսական անհիմն հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին, այդ թվում՝ երեխաներին», – գրել է Մելոնին։
Վերջին տվյալներով՝ Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ։