«Ջոնդի Բաղաթուրիա - վրացական դասի» բլոկը ներկայացրել է ընտրացուցակի առաջին տասնյակը
«Ջոնդի Բաղաթուրիա - վրացական դասի» բլոկը ներկայացրել է ընտրացուցակի առաջին տասնյակը

«Ջոնդի Բաղաթուրիա – վրացական դասի» բլոկը ներկայացրել է ընտրացուցակի առաջին տասնյակը:

Ցուցակը գլխավորում է բլոկի առաջնորդ Ջոնդի Բաղաթուրիան:

Ինչպես հայտարարել է «Ջոնդի Բաղաթուրիա – վրացական դասիի» առաջնորդը, ընտրացուցակում կան պրոֆեսիոնալ իրավաբաններ, տնտեսագետներ և քաղաքական գործիչներ:

Ինչ վերաբերում է նրանց կարգախոսին, այն է – «Ժողովրդի ձայնը խորհրդարանում»:

«Մենք վրացական ուժ ենք, մենք վրաց ժողովրդի ձայնն ենք խորհրդարանում: Մեր համարն է 49 և մենք ունենք ժողովրդի աջակցության կարիքը: Մենք ազգային ուժ ենք: Ունենք արդյունավետ տնտեսական ծրագիր, որի համաձայն կստեղծվեն աշխատատեղեր, ժողովուրդը կազատվի բանկային պարտականություններից, կավելացնենք թոշակները, ունենք նաև կրթական բարեփոխման ծրագիր, որի համաձայն խելացի ուսանողները համալսարաններում կուսանեն անվճար»,- հայտարարել է Ջոնդի Բաղաթուրիան:

«Ջոնդի Բաղաթուրիա – վրացական դասի» բլոկի ընտրացուցիչ առաջին տասնյակն այսպիսին է. Ջոնդի Բաղաթուրիա, Դավիթ Օսեփաշվիլի, Մայա Սիրաձե, Բադրի Մանջավիձե, Էլդար Էկալաձե, Ինգա Բոլոթաուրի, Կախաբեր Մաիսուրաձե, Թենգիզ Գենեբաշվիլի, Մարիամ Սուլաձե, Նուկրի Սիրաձե: