Ջոնաթան Սթոունմենը Վրաստանի առաջին ալիքի լրագրողների հետ միասին մշակել է հանրային հեռարձակողի խմբագրական սկզբունքները:
Վրաստանի առաջին ալիքը ընտրություններից առաջ վերապատրաստել է լրագրողների: Դասընթացները երկու շաբաթվա ընթացքում, առցանց ռեժիմում վարում էր «BBC»-ի դասընթացավար Ջոնաթան Սթոունմենը:
Դասընթացն ընդգրկում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են`անկողմնակալությունն ու անկախությունը, ճշգրտությունը, արդարությունը և հաշվետվողականությունը:
Ջոնաթան Սթոունմենը 20 տարվա ընթացքում եղել է «Բի Բի Սիի» նոր և ընթացիկ լուրերի ծառայության լրագրող, պրոդյուսեր, խմբագիր և հետազոտող, ի վերջո դարձել է «BBC»-ի համաշխարհային ծառայության ուսումնական կենտրոնի ղեկավար: Ներկայումս Սթոմանմանը ղեկավարում է Stonepeople Media խորհրդատվական ընկերությունը: