Ջո Վիլսոն - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վերանայելուց հետո ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ «Վրացական երազանք»-ի փաստացի իշխանությունը լեգիտիմ չէ, նախագահ Զուրաբիշվիլին միակ օրինական իշխանությունն է
Ցանկացած նոր կառավարություն պետք է ձևավորվի ազատ և արդար ընտրությունների միջոցով,- գրում է սոցցանցերում Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական և «Բարեկամական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը։
«Վրացական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վերանայելուց հետո ևս մեկ անգամ նշում եմ այն, ինչ նախկինում ասել եմ՝ «Վրացական երազանքի» փաստացի իշխանությունը լեգիտիմ չէ։ Նախագահ Զուրաբիշվիլին միակ օրինական իշխանությունն է. Ցանկացած նոր կառավարություն պետք է ձևավորվի ազատ և արդար ընտրությունների միջոցով»,- գրում է Ջո Ուիլսոնը։