Ջո և Ջիլ Բայդենները Սպիտակ տանը հյուրընկալել են Դոնալդ Թրամփին և Մելանյա Թրամփին
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալում են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին։
Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տուն են ժամանել Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, որտեղ մասնակցել են պատարագին։
1837 թվականից ի վեր ԱՄՆ-ում հաստատված ավանդույթի համաձայն՝ գործող նախագահը հյուրընկալում է գալիք նախագահին թեյի խմելու, որից հետո նրանք ուղեւորվում են Կապիտոլիում, որտեղ պետք է տեղի ունենա երդման արարողությունը։
Դոնալդ Թրամփը հրաժարվել է այս ավանդույթը կատարել 2021 թվականին՝ Բայդենի երդմնակալությունից առաջ։