Ջո Բայդենն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված  Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու հարցում
Ջո Բայդենն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված  Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Գազայում հրադադարի մասին համաձայնագրի հասնելու հարցում։

 

Այդ մասին նա ասաց լրագրողներին։

 

«Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Այն դեռ շատ հեռու է ավարտից: Եվս մի քանի հարց կա, կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք»,- ասել է Բայդենը։

 

Ջո Բայդենը, սակայն, «X» սոցիալական ցանցում գրել է, որ տարածաշրջանում ոչ ոք չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կխաթարեն հրադադարի համաձայնության հասնելու գործընթացը։

 

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոհայում անցած 48 ժամվա ընթացքում Իսրայելից առևանգված պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները ամենակառուցողականն են եղել վերջին ամիսների ընթացքում: