Ջո Բայդենն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու գործարքն այժմ «շատ մոտ է»
Ջո Բայդենն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու գործարքն այժմ «շատ մոտ է»

«ՀԱՄԱՍ»-ի կողմից վերցված պատանդներին ազատ արձակելու պայմանավորվածությունն այժմ շատ մոտ է, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Հիմա մենք շատ մոտ ենք, շատ մոտ ենք։ Եվ գուցե այս պատանդներից մի քանիսին շուտով տուն բերենք: Ես չեմ ուզում մանրամասնել, քանի որ ոչինչ չի ասվում, քանի դեռ չի արվել: Երբ մենք ավելի շատ ասելիք ունենանք, կխոսենք այդ մասին»,- ասել է Բայդենը։

Ինչպես լրատվամիջոցներին ասել է ԱՄՆ նախագահը, ԱՄՆ-ն երկար ժամանակ ինտենսիվ աշխատում է այս հարցի վրա։ Բայդենը որպես օրինակ բերեց վերջին օրերին իր զրույցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

«Ես բավական ժամանակ կունենամ պատանդների մասին խոսելու համար։ Ոչ հիմա, ես հիմա չեմ պատրաստվում ձեզ ասել»,- պատասխանել է Բայդենը այն հարցին, թե քանի ամերիկացի պատանդ է ազատ արձակվելու։