Ջո Բայդենն ասում է, որ Բենիամին Նեթանյահուն ականջալուր կլինի Ռաֆահում գործողության վերաբերյալ իր նախազգուշացմանը

14:05, 07.06.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լսել է իր նախազգուշացումները Ռաֆահում ռազմական գործողության վերաբերյալ։

Այս մասին նա հայտարարել է Էյ Բի Սի -ին տված հարցազրույցում։

Հարցին, թե կարծում է, որ Նեթանյահուն լսում է իրեն, Բայդենն ասում է՝ «կարծում եմ՝ լսում է»:

«Նրանք պատրաստվում էին մտնել Ռաֆահ, ներխուժել ամբողջ Ռաֆահ, վերցնել այն, ամբողջ ուժով ռազմական գործողություն սկսել, բայց դա չարեցին»,- ասել է Բայդենը։

Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն հավատարիմ կմնա պատանդների գործարքին, Բայդենն ասում է. «Նա հրապարակավ ասել է, որ այդպես է: Մեր եվրոպացի ընկերները դրան մասնակցում են, մենք պետք է զինադադարի հասնենք»։

Նմանատիպ